Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Էդուարդ Հայրապետյանից մինչև Բելլա Բարտոկ

Էդուարդ Հայրապետյանից մինչև Բելլա Բարտոկ
25.02.2013 | 18:59

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երաժշտասերների դատին կներկայացնի դասական երաժշտության հերթական երեկոն: Կհնչեն Դմիտրի Շոստակովիչի, Բելլա Բարտոկի, Գեղունի Չթչյանի, Միխայիլ Կոկժաևի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործություններից:

Ինչպես տեղեկացնում են նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից` ծրագրի ընտրությունը պատահական չէ:
Է. Հայրապետյանի` Միսաք Մեծարենցի համանուն ստեղծագործության խոսքերով գրված «Ի՜նչ արբեցությամբ...» ստեղծագործությունը դեռևս 2012-ին Դրեզդենի «Ֆրաուենկիրխե» եկեղեցում ներկայացվել էր Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ ելույթի ընթացքում, որը ղեկավարել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում կայացած համերգն առաջին անգամ էր ներկայանում Հայաստանի սահմաններից դուրս:
Իսկ Բելա Բարտոկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում նրա գործերի չափազանց հազվադեպ կատարմամբ: Հունգարացի այս կոմպոզիտորը, դաշնակահարը, ուսուցիչն ու երաժշտագետը պատկանում է 20-րդ դարի մեծանուն այնպիսի երաժիշտ-նորարարների շարքին, ինչպիսիք են Դեբյուսին, Ռավելը, Ստրավինսկին, Պրոկոֆևը, Շոստակովիչը: Այս հեղինակի անվան հետ է կապված հունգարական երաժշտական մշակույթի մի ամբողջ դարաշրջան:
Ծրագրի մյուս հատվածները հայ լսարանին արդեն իսկ հանրածանոթ ստեղծագործություններ են` ընդունված և սպասելի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ